Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Հայփոստի ծառայությունները թանկացել են մի քանի անգամ

Հայփոստի ծառայությունները թանկացել են մի քանի անգամ
09.02.2021 | 12:08

2021 թվականը մեկնարկեց թանկացումներով, թանկացումներ ոչ միայն սննդի, առաջին օգտագործման ապրանքների, այլեւ սպասարկման ոլորտում։ Հունվարի 1-ից Հայփոստի ծառայությունները թանկացել են մի քանի անգամ։ Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնություն մինչեւ երկու կիլոգրամ փոքր փաթեթ ուղարկելն արժեր մոտ 7500 դրամ։ 2021 թվականի հունվարի մեկից նույն ծանրության փոքր փաթեթը Ռուսաստան ուղարկելն արդեն արժե 20 հազար դրամից ավելի։ Ընդ որում, ծառայության որակը ոչ մի բանով չի փոխվել. էլի նույն 15-20 օրում է փաթեթը տեղ հասնում՝ ինչպես նախորդ տարի։ Հայփոստի աշխատակիցները թանկացումը բացատրեցին այն հանգամանքով, որ երկար ժամանակ սակագների փոփոխություն տեղի չէր ունեցել, ուստի որոշում է կայացվել ծառայության արժեքը բարձրացնել։

Ինչպես ասում են՝ արդար է։

Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 6398

Մեկնաբանություններ